Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹԱՏՐՈՆ

Քանի մը շաբաթե իվեր թատրոնի դռան վրա կախված կը տեսնվեր Ի ՓՈՐՁ ԴԱՄԵԼԻԱԶԱՐԴ ՏԻԿԻՆ ԵՎ ՋԱՂԱՑՊԱՆԻՆ ԱՂՋԻԿԸ։

Առաջինն այս գիշեր պիտի ներկայացվի ի նպաստ օր. Ե. Գարագաշյանի։

Կը հուսանք, որ թատերասեր ազգայինք իրենց ներկայությամբը պիտի երանեն օր. Երանուհի Գարագաշյանը։ Հուսալի է, որ վերջինն ալ առաջինին հանդիպելիք բախտին կարժանանա։