Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բայց հիմա ամենքն ալ պիտի հավտան և պիտի զարմանան երբ լսեն, թե գերեզմանի խնդիրը կրոնական չէ եղեր։

Ի՞նչ է ուրեմն այս խնդիրը. քաղաքակա՞ն է, առևտրակա՞ն է, բանասիրակա՞ն է..․։

Ինչ ըլլալը չգիտենք, միայն սա գիտենք, որ ասկե վերջը քոնթրաթով մեռնելու է։ Սենետ մալ առնելու է այսպես «Պայիսի սենետ օլտըր քի, իշպու պին իքի յուզ սեքսեն տոքուզ սենեսի մահը հալին եիրմինճի կյունյունտեն իթիպարեն Տեվլեթի ալիյենին թեպաասընտան էոլմյուշ էրմենիլեր յետինտեն պիր նաշե ախզ ու քապզ իթմիշիմ տիր. վատեսի կելտիղինտե յանի տյունյանըն սոնունտա սահիպինե թեսլիմ իտեճեյիմի մյուպեյին իշպու սենետիմ յետլերինե միթա քըլընտը։

Ալթընճը տայրե»

Այսպես ընելու է, որովհետև շատ հավանական է, որ ալթընճը տայրեն քանի մը տարիեն Ֆերի գյուղի գերեզմանատունն ալ առնել ուզե պարտեզ շինելու համար։

— Ինչ, կը կարծե՞ս որ տասնևիններորդ դարու մեջ կրոնքը հասարակաց զբոսանքին զոհվի։

Ես այնպես կը կարծեմ, որ մինչև ի հարություն մեռելոց մեռելներուն չպիտի դպչին՝ որովհետև երեկ խումբ մը եպիսկոպոսներ, վարդապետներ և քահանաներ աղերսագիր մը մատուցին նորին կայսերական վեհափառության այս խնդրույն համար։

Սպասենք և հուսանք։