Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/158

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ի՞նչ պիտի ընեն ուրեմն։

— Ի՞նչ պիտի ընեն, առջի օրը Կիրակոս աղան իր հին ճյուպպեն կուտար կոր տղուն, որ վարժապետին կաղանդչեք տանի։

Երեկ վաճառականին մեկը քսան տարիե իվեր պաթախճիե մը ունեցած առնելիքը իր սպասավորին հանձնեց, որ երթա այդ մարդեն առնե իբր կաղանդչեք։

Անցյալ շաբթու սիրահարին մեկը իր սիրուհվույն քով գտնված ատեն այս վերջինը հարցուր, թե կաղանդչեք ի՞նչ պիտի տա իրեն.

— Կուզես նե հիմա տամ, ըսավ սիրահարը, գրպանը խառնելով և համբույը մը տվավ։ — Ես անիկա ամեն ատեն կառնեմ, հիմա չեմ ուզեր, ըսավ սիրուհին։ — Ես տվածս ետ չեմ առներ, պատասխաներ սիրահարը։

Իր կնիկեն գոհ չեղող մեկը անցյալ օր աներոջը այցելության գարած ըլլալով կաղանդչեքի վրա խոսք բացվեցավ։

— Փեսա, ի՞նչ կաղանդչեք պիտի տաս ինձի նայիմ։

— Ասիկա, ըսավ, կինը ցույց տալով։

Հիմակու հիմա մեր առած լուրերը ասոնք են։

Սպասենք նայինք, մեռնի սա 1872-ը. թերևս յուր տղան հորը չնմ անի։