Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀԱԿՈԲ ՊԵՅ ՊԱԼՅԱՆ

Թեպետ և ընթերցող, իմ գրիչս ծաղրելու վարժված է և գովելու գալուն պես չքալեր, բայց չգիտեմ այսօր ինչպես կըլլա, գրիչս կապստամբի ինձի դեմ և գովել կը փափագի։

Ա՜հ, եթե բանաստեղծ ըլլայի, ի գովեստ նորին վսեմության ոտանավոր մը կը գրեի։ Բանաստեղծ չեմ, չեմ կրնար գրել, երկու տարի պետք է, որ նույնահանգ բառեր գտնեմ և իրարու տակ դնեմ։ Երկու տարի չեմ կրնար համբերել ուստի, ոտանավորը մեկդի թողլով արձակ կը խոսիմ։

Մեր ազգին մեջ քիչ հարուստներ կան, որ ազգօգուտ ձեռնարկությունները քաջալերեն. այն հարուստներուն ալ բան մը չեմ ըսեր, որովհետև հարստությունն ալ ունի յուր վիշտերը, և ասիկա շատ անգամ իմ վրաս ալ փորձեր եմ։

Նորին վսեմությունն, որ արդեն ծանոթ է յուր գործերովը, այս տարի գեղեցիկ ձեռնարկության մալ՝ այն է Օրթագեղի թատրոնին պաշտպան կը հանդիսանա և ամեն ազգասեր սիրտերու բերկրություն կազդե։

Մեծ ձեռնարկությունները մեծ պաշտպաններու կարոտ են։

Նորին վսեմությունը այսօր բյուր շնորհակալյաց արժանի է ուստի, մեր այս պարտքը կատարելու համար, ի դիմաց թատերասեր ազգայնոց, դերասանաց, ուհյաց հուշարարաց մեր շնորհակալությունները կը հայտնենք հրապարակավ և կը փափագինք, որ այս ազգօգուտ ընթացքը շարունակելով իրեն նմանողներ հարուցանելու հաջողի։