Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՕՐԱՑՈԻՅՑ ՄԵՂՈԻԻ 1873 ԹՎԱԿԱՆԻՆ

Գիր տարվույն Ք. Օ. Ք. Օ․ Զ․ Ո․ Ւ․ Թ․ Յ․ Ո․ Ւ․ Ն։

Յոթներյակն... Ս. Ն. Ա. Ն․ Կ․ Ո. Ւ. Թ. Յ․ Ո․ Ւ․ Ն։

Վերադիրն... Փ. Ո. Խ. Ա. Ռ. Ո. Ի. Թ. Յ. Ո. Ւ. Ն։

Բուն ձայնքն են, ահ, ուֆ, բուֆ, աջակողմյան դասուն են սկսյալ ի բուն բարեկենդանե մինչև բուն բարեկենդան։

Ցերեկն երկարիլ սկսելուն պես, ըստ հայոց, գիշերը կերկարի. ըստ լատինացվոց՝ գիշերը երկարելուն պես, ցերեկը կը կարճնա։


ԽԱՎԱՐՈԻՄ ԼՈԻՍՆԻ

Ի 11 Մայիս, տոնախմբություն գողերու։

Ժամքն հաշվին ի 24, սկսյալ հետ մտիցն արևու. արև շեղած օրը ժամ չկա։


ԳՈՒՇԱԿՈՒԹՅՈԻՆ

Բարթողիմեոս սրբազան Պրուսա պիտի դառնա։

Շատ անձրևներ պիտի գան և Ընդհանուր ժողովո նիստերը պիտի խափանեն։

Հարուստներեն մեռնող չպիտի ըլլա, Սամաթիո եկեղեցիին շինությունը չպիտի ավարտի, սամաթիացոց հույսն ի դերև պիտի ելնե։

Քաղաքական ժողովին գործը լմնցած ըլլալուն ուրիշ գործ պիտի տեսնե։

Պատրիարքը պիտի իյնա ֆայթոնեն, բայց չպիտի վնասվի։

Փունջը թեճկերե պիտի շինե։

Աղթամարա կաթողիկոսն իր աթոռը պիտի բազմի։

Կալաթա Սերայիեն մինչև Բոմիսիոն խանը երկար ու ընդարձակ պարտեզ մը պիտի շինվի ի զվարճություն հասարակաց: