Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մեղուի բաժանորդները ընկալագիր ընդունելնուն պես շուտով պիտի վճարեն իրենց բաժանորդագինը։

Մասիսի տնտեսական գիտությունը պիտի լմննամ։

Այվազը համառությունը մեկդի դնելով շիտակ ճամբեն պիտի քալե։

Շատ մը ամուսնություններ պիտի ըլլան, և շատ ամուսնություններ ալ պիտի լուծվին։

Սիրահարաց գաղտնի նամակներ պիտի բռնվին։

Թրամվեյեն բավական մարդիկ պիտի մեռնին։

Քանի մը վաճառականներ պիտի սնանկանան ու տետրակնին պիտի կորսնցնեն։

Տոնախմբությանց օրերը շատերը իրենց բարեկամներեն հագուստներ փոխ պիտի առնեն և ետ տալու պիտի մոռնան։

Անանկ մոտա մը պիտի ելնե, որ աղջիկները ֆիստաննին գլուխնին պիտի անցունեն և բանթալոն պիտի հագնին։

Անձրևներու պատճառավ 13 և 15 թիվ շոգենավներու մեջ չատրներ պիտի գրվին։

Չարչարվելու համար բոլիս դրվելիք հանցավորները օմնիպյուս պիտի դրվիե։

Դասերնին չգիտցող աշակերտները թրամվեյ պիտի ղրկվին ոտքի վրա կայնելու համար։

Լրագիրները սրճարաններեն պիտի վերնան և տուներուն մեջ բենճերեներու պիտի փակցվին և անանկ կարդացվին։