Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/166

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԴԱՐՁՅԱԼ ԱՅՆ ԽՆԴԻՐՔ

<1>

Հայ ժողովուրդը հեռագրական թել մէ. գերեզմանատունը և Պատրիարքարանը երկու կայարաններ են։

Այս թելին մեկ ծայրր գերեզմանատան մեջ է և մյուսը Պատրիարքարանի մեջ։

Գերեզմանատան թելին դպչելուդ պես ձայնը իսկույն Պատրիարքարանեն կառնես։

Այս թելը շատ փոթորիկներ, մրրիկներ անցուցեր է և սակայն չէ փրթեր ու չպիտի փրթի։

Ձեռքով ալ քաշելու չի գար որովհետև կը կտրե։

Ալթընճը տայիրեն, կամ տայիրեի ալթընճըյեի բոլոր գործերը լմնցուցած և հասարակությունը զվարճացնելու միջոցներ փնտրելու ետևե ըլլալով քանիցս փափագեցավ հասարակությունը այս թելին վրա խաղցունել և քանիցս փափագին շհասավ:

Ալթընճի տայրեն կը փափագի, որ հոն տեղը պարտեզ ըլլա․ հոն մտնողներուն ճակատը թուղթ մր փակցնելով քսանական փարա առնե, և բնավ չխորհիր, որ արդեն ան տեղը պարտեզ է և հոն պառկողները մուտք վճարեր այնպես ներս մտեր են։

Այո՛, գերեզմանատունը պարտեզ մէ, մեռյալներն են ատոր ծառերը, որք մինչև Ռուսաստան, Պարսկաստան և Հնդկաստան արմատ արձակեր են, և որոնց գագաթները մինչև ամենակարողի գահր բարձրացած են։

Միթե հնա՞ր էր ասանկ հինավուրց ծառերը արմատախիլ ընել, միթե հնա՞ր էր թույլ տալ, որ արմատախիլ ընեն։

Եթե ամենքը թույլ տային, Մեղուն բոլոր ուժովը դեմ պիտի դներ և ինչպես որ ալ քիչ մը գրավ կարծես թե, և որուն համար մեր խորին շնորհակալությունները հրապարտկավ կը հայտնենք մեզի: