Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍՅՈԻՐՅՈՒՃԻԻ ՄԸ ՀԵՏ

Երեկ առտու սյուրյումի մը, պոչը կտրած ձի մը բռնած մյուշթերիներեն մեկուն առջևը կը քաշեր որ հեծնա ու Բերա ելնե։

— Ես ասանկ ձի չեմ հեծնար, ըսավ մյուշթերին։

— Ինչո՞ւ համար, աղաս։

— Չե՞ս նայիր, պոչ չունի։

— Պե ատամ, դուն հեծնալուդ նայե, պոչը քովս է ես կը փակցնեմ հիմա:

— Ինչու՞ փրցուցեր ես հապա։

— Պե ճանըմ, աս քոմեսիոնը աղվոր բան մը տեսնելուն պես պարտեզ պիտի շինեմ ըսելով, առնելու կելնե կոր․ ձիուս ալ պոչը աղվոր ըլլալուն, վախցա քի չըլլա որ տեսնե և հասարակաց զվարճության համար ձիուս պոչը պարտեզ շինե։