Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1872-Ի ԿՏԱԿԸ

Ստորագրյալս՝ հազար ութ հարյուր յոթանասուն երկու, կենացս վերջին ժամերուն մոտենալն օրացույցներեն իմանալով, կենդանությանս ատեն որոշեցի կտակ մը ընել և բոլոր ունեցածս ժառանգորդներուս բաժնել, որպեսզի չըլլա թե մահվնես ետքը իրարու մեջ վեճ մի ծագի։

1. Սահմանադրության վերաքննության ավարտումը 1880-ի թողում:

2. Ազգային պարտուց վճարումը 1890-ի:

3. Հացագործ Զաքար աղային ազգեն ունեցած առնելիքը 1899-ի։

4. Բերայի գերեզմանատունը՝ հայոց.․․

5. էրիկներուն իրենց կնկան շռայլության չդիմանալով սնանկալիքնին 1874-ի։

6. Բերայի փողոցներուն մաքրությունը 1876-ի։

7. Բարա գեղեն մինչև էմին էոնյու ըլլալիք երկաթյա կամուրջին շինությունր 1900-ի:

5. Հատիքային՝ իր դրածը հասկնալու կարողությունը 1920-ի։

9․ Պարապ քսակս 1873-ի։

10. Պատռտած հագուստներս և կոշիկներս 1876-ի։

Բոլոր ունեցածս ահա այսպես կը բաժնեմ, միայն հետս կը տանիմ իմ մոտաս։

Կը խնդրեմ, որ այս կտակագիրս պատվտվոր բռնվի իմ ժառանգորդներես։

Խոնարհ ծառա 1872

Սույն կտակագիրը հաստատելով կը վավերացնեմ։

Մեղու

Կտակազրույս ճշտությանը կը վկայենք։

Մանզումե, Մասիս, Հայրենիք: