Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/174

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վարագույըը կը վերնա, մեյ մալ ի՞նչ կը տեսնես. մորեղբայրը մորբար կըլլա, մորեղբորորդիները մորդի կըլլա. պիտիներուն ամենն ալ տի կըլլա, հանդիսականը ալ կը պոռան, թե այս բառերուն մեկնությունը մեզ ո՞վ տի տա:

Ո՞վ տի տա նե՝ ան տի տա. ով կրտրեր է նե՝ ան տի տա, Մեղու չտի տա յա։

Հանդիսականաց մեկ քանին, որ այս կրճատման պատճառը իմացած են եղեր, ներս կը վազեն և կիմացնեն, որ ժամանակը ուշ չէ, հետևապես բառերը կտրելու հարկ չկա։

Ես ամեն լսածիս չեմ հավտար, դուն ալ ընթերցող, ամեն կարդացածիդ մի հավտար։

— Ո՜վ կտրեց ուրեմն այդ բառերը։

— Զանոնք կտրողը ըստ իմ կարծյաց, կա՜մ վիրաբույժ ըլլալու է կամ բժիշկդ որովհետև ասոնք ձեռք, ոտք կտրելու վարժված ըլլայնուն՝ բառ կտրելը շատ դյուրին բան մէ իրենց համար։ Միայն կտրել կուզեն և բնավ չեն խորհիր, թե կան վերքեր, որք կտրվելով չբժշկվելեն զատ կրնան մահ պատճառել։

Թե որ զանոնք անդամատող բժիշկը հոն ըլլար, անշուշտ ան ալ մեզի պես տի շվարեր, տի մնար տեսնելով, որ հորբարը մորբարը աղեկ վիճակի մեջ չեն։

Դառնանք դերասանաց։

Թե որ գովեստը երբեմն հառաջադիմության խթան կըլլա, հառաջադիմությունն ալ երբեմն գովեստի խթան կըլլա։

Արյան բծի դերասաններու վրա ըլլալիք գովեստը այս վերջին տեսակեն է։

Պարոն Պ. Ադամյան և Մնակյան, որք խաղին գլխավոր դերերն ունեին, սքանչելի կերպով ներկայացուցին իրենց մասերը։

Առաջինը գլխատյալ հորը իրեն դրած նամակի մը կականալիր ընթերցմամբը հանդիսականներն հարտասուս շարժեց, և սիրո վիշտերն ու քաղցրություններն յուր անձին վրա այնչափ աղվոր ներկայացուր, որ հանդիսականաց սրտին մեջ սիրահարություն ընելու փափագ մը թողուց։

Երկրորդը՝ պարագայից պահանջման համեմատ մերթ հուսահատական և մերթ ցնորական ձևերովն ու շարժումներովը թատերաբեմը սարսեց, առանց սակայն բնականեն քայլ մը հեռանալու։

Նշանակության արժանի է նաև ասոնց մենամարտությունը, երբ սուրերը քաշեցին և սկսան կտրել բառերը։

Ո՜հ, սրտաճմլիկ տեսարան։