Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/175

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պարոն Սիսակ զմայլելի կերպով կատարեց ազնվական հոր մասը և հաստատեց, որ յուր ասպարեզին մեջ կը գտնվի։

Օրիորդ Հրաչյա՝ բուռն սիրո ենթարկված աղջկան մը դերասանի վրձինով նկարված ճշգրիտ պատկերն էր։

Պարոն Մաղաքյանը, որ այս խաղին մեջ փոքրիկ մաս մուներ. հակառակ մասին փոքրությանը յուր այս արվեստին մեջ ունեցած բնաձիր հատկությամբը փայլ մալ ինք ավելցուց խաղին, ամեն ելնելուն ժպիտ քաղեց, ամեն մտնելուն ժպիտ տարավ։

Երջանիկ Է ուրեմն օրթագեղցին, կանոնավոր խումբ մը ունենալուն համար, երջանիկ է նաև խումբը, զինք քաջալերող թաղեցի մը ունենալուն համար, երջանիկ եմ և ես այս երկուքի երջանկությունը տեսնելուս համար։