Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կ. ՊՈԼԻՍ

ՏՊԱԳՐՈԻԹՅՈԻՆ Հ. ՄՅՈԻՀԵՆՏԻՍՅԱՆ

Ասիկա հինգ թուղթով ինը էջով, տասն և ութ սյունակով, ութ հարյուր ութսուն տողով, երեք հարյուր իննսուն և վեց խոսքով, չորս բառով, ինը հազար ինը հարյուր վանկով, հազար ութ հարյուր երկբարբառով, տասն և վեց հազար երկու հարյուր բաղաձայնով, տասը հազար վեց հարյուր ձայնավորով, երեք հարյուր իննսուն և վեց միջակետով, իննսուն բութով, հարյուր ութսուն ստորակետով, երեք հարյուր ութսուն ենթամնայով, տասն և ութ պարույկով, իննսուն ապաթարցով տետրակ մէ, խմբագրությամբ երեսփոխանության, որուն մեջ խմբագրաց յուրաքանչյուրն գլխուն եկածները կը պատմե։

Կը ծախվի ի գին 2 ղուրուշ. ի դիվանատան Պատրիարքարանի. ամեն գրավաճառաց քով և եկեղեցյաց բանկայները։

Սեփականություն ազգային սնտուկին։