Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՓՈՒՆՋԻՆ ԱՆԿՈՂԻՆԸ

Փունջի ուրբաթ ավուր թերթին մեջ կը կարդանք, որ մարդուն մեկը անկողին մէ հնարեր։ Այս անկողինը իրիկվընե կը հարդարես եղեր և արթննալ ուզած ժամուդ քեզի վեր նետելով կարթնցնե եղեր, և մինչև որ չելնես նե՝ հանգիստ չկենար եղեր։

Ասիկա նոր գյուտ մը չէ, ասանկ անկողիններ մայրաքաղաքիս մեջ և այլուր շատ կը գտնվին և որոնք ոչ թե միայն ուզած ժամանակդ՝ այլ չուզած ժամանակդ ալ քեզ կը ցատկեցնեն և թող չեն տար որ քնանաս։

Ասոնց մեկ աղեկ տեսակն ալ կա, որ ամենևին չքնացներ, այս տեսակ անկողիններուն մեջ պառկողները հետևյալներն են.

Սիրուհիներեն վռնտված սիրահարներ։

Լրագիրնին դադրած և չդադրած խմբագիրներ։

Ամսականնին չառնող վարժապետներ։

Խոսքերնին չքալեցնող երեսփոխաններ։

Իրենց վիճակեն հեռու գտնվող առաջնորդներ։

Ի նպաստ իրենց տրված ներկայացումներեն վնասվող դերասաններ։

Թրախոմայով աղջիկ առնողներ։

Սնդուկին տակեն ծակած թաղականներ։

Թրամվեյ բանող փողոցները գտնվող տուներուն մեջ նստողներ։


ԿԱՐԵՎՈՐ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Բարեսեր ընկերության թատրոնին կարտրոպան պարոն Կոստանդիանոս՝ որուն անունը երկար ըլլալուն պատճառավ կրճատված է՝ և Քոսթի եղած էր և ինք ալ բան մը չէր ըսած, այս անգամ հունաց և հայոց հարաբեբությանը դադարման առթիվ պատիվ ունի ծանուցանել իր բարեկամաց, թե՝ հարաբերության դադարած օրեն