Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/191

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րը։ Տարօրինակ աչքեր ունիք պարոն, երևելի բաները չեք տեսներ և աներևելիները կը տեսնեք։

Պարոն, ձեր աչքի հիվանդության պատճառով չեք կրցեր լավ հասկնալ պատկերին իմաստը, կաղաչեմ անգամ մալ աչքե անցուցեք զայն, և թե որ դարձյալ չկարենաք հասկնալ, ուրիշի մը հարցուցեք և հասկցեք։

Նամակ գրելնուդ պատճառը անշուշտ պատասխան առնել ուզելնիդ էր։

Առե՛ք ձեր պատասխանը:

Քաղցր է ինձ կարծել, որ խոսելու ազատության հետ լսելու ազատությունն ալ կը հարգեք, ու մեյ մալ բան մը լավ չհասկցած անոր ասոր թունալի նամակներ չեք գրեր։

Որով մնամ, ինչպես որ մնացի մինչև հիմա։