Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԿԱՐԵՎՈՐ ԱԶԴ

Լրագրույս տպարանը աժան գնով և մաքուր տպագրությամբ կը տպվի հարսնիքի և հուղարկավորության տոմսակներ։

Ահա՛ կարգվելու և մեռնելու հարմար առիթ մը։

Կը տպվի նաև տետրակներ և գիրքեր առանց տպագրական սխալի։

Ահա ստակ վաստկելու ժամանակը։

Կը տպվի նաև անվանց ցուցակներ աժան գնով։

Հանգանակության մասնակցող և անուննին տեղեկագրին մեջ դրվելու մոռցված պարոններուն ուշադրությունը կը հրավիրենք։

Հարկ կը համարինք նաև հիշել, որ լրագրույս տպարանը կը գտնվի հունարեն, գաղղիերեն, տաճկերեն և պոլլղարերեն տառեր, կը գտնվի նաև մեծարգո Հարություն աղա Չամաշրճյանը, որ ինչպես որ ծանոթ է, գրաշարապետաց մեջ բարձր տեղ մը կը բռնե։