Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/193

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀԱՎԵԼՎԱԾ

ՄԵՂՈՒԻ

Երեկ առավոտ լրագրական տեսչության կողմե հետևյալն ընդունեցինք։

«Մեղու ղազեթասը 120 նյումերոլու նյուսխեսինտե էրմենի Բաթրիքլիք մագամը րուհանիսինի իսթիհֆաֆեն մուխիլ էտեպ պիր բեսիմ տերճ իթմիշ օլուտղունտան 12 մարտ 1867 վե 7 զիլգատե 1283 թարիխլի գարարնամե մուճիպինճե թարիխի իլանտեն իթիպարեն իքի այ մյուտեթ իլե թաթիլ քըլընմըշ տըր։

88 Քյանունի սանի 18

Թերճիմանը Տիվանը Հյումայուն
Սաատուլլահ»

Չհասկցա. Ահա խոսք մը՝ զոր դժվարավ կարտասանեն մարդիկ։

Խոսքի մը կամ պատկերի մը իմաստը չկրնալ հասկնալը մտքի տկարությունն է՝ զոր չհասկցողը կրնա ուրիշներեն ծածկել, եթե ուզե. իսկ չհասկնալով ծուռ մեկնություն տալը իր մտքի տկարությունը ուրիշներու հաղորդել ըսել է։

Եթե մարդը հպարտությունր մեկդի դնելով այս ինչ կամ այն ինչ բանը կամ խոսքը չհասկցա ըսելու խոնարհեր, և ուզածին պես չհասկնար և ուրիշներուն չհասկցներ շատ մը վնասուց առաջքը կառնվեր։

Ահա այս անգամ ալ Մեղու սխալ հասկացողության զոհ կերթա:

Մեղուի 120 թիվ թերթով հրատարակված պատկերը մուհիլ Է պետ է եղեր։

Եվ ի՞նչ էր պատկերը, վատությունը ոտքի վրա կեցած սիրո խնդիր կը հարուցանե:

Եթե սերը այնպես ներկայացնելնիս է մուհիլ էտեպ, թողունք,