Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

յասին կանչելով բացատրություն է խնդրեր, քաբու բեհյասին ալ իբր թարգման «չհասկցա» ըսելու ամչնալով «կը ցավիմ» ըսեր է։

Խնդիրը պարզ է։ Մեղու երկու ամիս գոցվի հանիրավի, վնասուց ենթարկվե․ ինչո՞ւ — որովհետև քաբու քեհյասին «ցավեր» է։ Հանուս արդարության և հշմարտության այս անիրավության դեմ բողոքելեն զատ ուրիշ բան չենք կրնար ընել, որովհետև մեր դատավորը մարտ 12ն է, որ առանց մտիկ ընելու կը հրամայե։

Այս առթիվ պարտք կը համարինք հոս հիշել, որ Մեղուի վերջին թվույն նիստին մեջ դրված Բ... էֆենտի այդ զրպարտության հեղինակը չըլլալով, ան ալ ուրիշներե լսած է, և լսածնուս նայելով այդ գործին հեղինակները գտնվածի պես են։

Իսկ մենք, ընթերցո՛ղ, երկու ամիս գլուխնիս տինչ նստինք. ինչու որ դուն կարդալեն ձանցրացար, ես ալ գրելե:

Մեղու թարիխի իլանտեն իթիպարեն կը մեռնի երկու ամսվան համար. Մեղու վստահ է, որ շիտակ արքայություն պիտի երթա, եթե Աստված չընե հոն ալ մարտ 12 կա նե՝ շիտակ դժոխքի ճամբան բռնելով։