Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/198

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նալով, որ ամենուն հաճելի չպիտի կրնա ըլլալ, և անկարելի իսկ է, որ ըլլա, որովհետև ամենուն ալ հաճելի ըլլալու փափագը իր սկզբունքը մոտայի համարժեք ընելու փափագն է։ Մեղուի սկզբունքը մուռա չէ, ամեն շաբաթ, ամեն ամիս չփոխվիր, այլ ինչպես, որ մինչև հիմա, անանկ ալ ասկե վերջը կատակով պիտի հարվածե ինչ որ ծաղրելի Է, ի բաց առյալ այն կատակը, զոր գործածեց շրջանիս սկիզբները մեկու մը դեմ հանուն հասարակաց ընտանեկան պատվույն, ստիպվելով մոլություն մը մոլությամբ հարվածել։

Արդ, ինչպես որ հայտնի կը տեսնվի այս տողերեն, կը խնդրվի Մեղուի մեծապատիվ բաժանորդներեն, որ Մեղուի անդորրագիրը իրենց ներկայացված ատեն հաճին իրենց բաժանորդագինը վճարել։