Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԿԱՄ ԱՂԹԱՄԱՐԱ ԿԱԹՈՂԻԿՈՍ, ԿԱՄ...

Երկուքեն մեկը. կամ Աղթամարա կաթողիկոս, կամ երեք սև կետ ու մեկ վերջակետ։

Մասնաժողովին հրատարակած տեղեկագրին նայելով Խաչատուր սրբազանին երեսը ճերմակ պիտի ելլա՛։ Նարեկա վանից վանահոր Հովսեփ վարդապետին գրած տետրակին նայելով նորին սրբազնությունը երեք կետով ու մեկ վերջակետով պիտի սևնա։

Խաղալու խնդիր մէ այս. ես կը զարմանամ, թե Մասիս ինչո՞ւ չսիրեր այս խաղը։

Կըսվի, թե մասնաժողովը իր տեղեկագիրը պատրաստած օրը ժողովին դուռը զարկեր է կույս մը, և ներս մտնել ուզեր է այս խնդրույն վրայոք տեղեկություն տալու համար։ Մասնաժողովո անդամները դուռը բանալով այս կույսին վրա հարաձկեր են, և գանակակոծելով դուրս ըրեր են խեղճ կույսը։ Այս կույսին անունը, ընթերցող, այս կույսին անունը արդարություն կեղեր։

Տեղեկագիրը կըսե, թե՝ Պետրոս կաթողիկոսը երկու տարի առաջ թունավորված է եղեր, և Խաչատուր կաթողիկոսի օծվելեն երկու օր ետքը սպաննվեր է եղեր։

Լուսահոգին ողջ ըլլար նե՝ կը հարցնեինք, և կը հասկնայինք, թե թունավորելեն վերջը ինչո՞ւ սպանվեր է։

Դեպքերեն անանկ կը հասկցվի, որ թունավորողները օրերը սխալ համրելով Խաչատուր կաթողիկոսին ըսած պիտի ըլլան, թե Պետրոս կաթողիկոսը այս ինչ օր պիտի մեռնի, պատրաստություն տես: Խաչատուր կաթողիկոսն ալ, ինչ գիտնա խեղճը, կըլլա մի յա, ես չեմ ուզեր ըսելով կաթողիկոս օծված է. և երբ տեսեր են, որ Պետրոս կաթողիկոսը դեռ կապրի, վայ մեզի ասանկ պզտիկ ձգել կըլլա մի, ասանկ անկրթություն կըլլա՞ մի ըսելով, հրացանս ի յերգեացն ուղղեալ, ինչպես որ գրած է Հովսեփ վարդապետ, նշանս