Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նայեցանք, որ չուզեր կոր վեր ելնել. թեթև բան մը չէ, որ մարդ գիրկը առնե ու տանի. ինչ և է առջևեն քաշելով, ետևեն հրելով վեր հրամցուցինք, բազմոցին վրա նստեցուցինք, սա բոլոր մարդավայել կերպերը բանեցուցինք հասկնալու համար, թե պիտի կրնա մարդ ըլլալ։ Մեր բոլոր ջանքերն ի դերև ելան, մարդկության ամենափոքր նշան մը չտեսնվեցավ վրան, որով դարձյալ սանձեն քաշելով վար իջեցուցինք, անկե ալ բարեկամիս տունը խավրեցինք։

Թեպետև լոքանթայի ծախսը վրա գնաց, բայց այսօր իբր վարձառու կրնամ պարծենալով ըսել, թե մարդս գարի ուտելով անասուն չի կրնար ըլլալ, ինչպես որ անասուն մալ բրիզոլա կամ պիֆթեք ուտելով մարդ չկրնար ըլլալ։