Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/208

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱԼԵԱԹՃՅԱՆ ԳՐԻԳՈՐԻՍ ՎԱՐԴԱՊԵՏԸ

Հայտնի է ընթերցողաց, որ հոդվածիս վերնագիրը ասկե երկու, երեք ամիս առաջ Մասիսի մեջ նամակ մը հրատարակած էր՝ որուն մեջ Ղուզուլճանի Հյուսեյին պեյը բարի մարդ մեկ ըսեր․ բայց անկե առաջ գրած նամակներուն մեջ Հյուսեյին պեյը բարի մարդ չէ ըսած ըլլալուն՝ Պատրիարքարանը ասոնց որը ճշմարիտ ըլլալը հասկնալու համար հոս կանչեց նորին արժանապատվությունը. նորին արժանապատվությունն ալ հոս եկավ։

Իր բարեկամներեն մեկը նորին արժան ապատվության գալուստը ողջունելու համար, նորին արժանապատվության տունը կերթա և նորին արժանապատվության հետ նորին արժանապատվության գրած նամակին վրա կը խորհրդակցի։

— Վարդապետ, ի՞նչպես մարդ է սա Հյուսեյին պեյը։

— Շատ բարի և առաքինի մարդ մէ, չես հավտար նե՝ Վուզոլլճան գնա, հետը տեսնվե, նայե՜, ինչ անուշ անուշ կը խոսի։

— Անցյալ տարի բարբարոս է կըսեիր կոր նե։

— Անցյալ տարի անանկ ըսի աեյի մինչև վերջը անանկ չպիտի ըսեմ ա՜։

— Պատրիարքարանեն կանչեն նե՝ ի՞նչ պիտի ըսես։

— Ի՞նչ ըսելու է։

— Անգամ մը Մասիսի երթանք նե։

— է՜յ։

— Իրեն աղաչելու ըլլանք նե։

— Է՜յ։

— Սա նամակը մեզի տուր ըսենք նե։

— Է՜յ։

— Մենք ալ քու խաթըրդ հոշ կընենք ըսենք նե։

— Է՜յ։

— Մասիս ալ բարեսիրտ մեկն է․․․