Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/209

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Է՜յ։

— Նամակը մեզի կուտա։

— է՜յ։

— Նամակը առնելնուս պես, անանկ նամակ մը գրած չես ըլլար։

— Ես գրեցի նե։

— Դուն գրեցիր ամմա, նամակը ձեռք անցնելուդ պես, մեյ մալ կը նայիս քի դուն քիչ ասանկ նամակ մը գրած չես եղեր մեյեր, ուրիշ մեկը գրեր Է տե տակը քու անունդ դրեր է։

— Ասանկ բան կըլլա՞ չեմ Մասիսը նամակը մեզի կուտա՞ մի, ան ի՞նչ ազգասեր մարդ Է։

— Անգամ մը կը փորձենք։

(Տեսարանն է Մասիսի գրասենյակը։ Մասիս գրասեղանի առջև նստած կը գրե. վարդապետ մը և աշխարհական մը սենյակեն ներս կր մտնեն)։

— Բարև Էֆենտի։

— Աստուծո բարին։

— Ձեզի բան մը աղաչելու եկանք։

— Ի՞նչ է։

— Ղուզուլճանի Հյուսեյին պեյի վրայոք նամակ մը գրած Էի, այն նամակը ինձի տվեք։

— Քեզի՞ մի տամ, քեզի՞ մի տամ, անօրեն, մատնիչ, այսչափ խռովությանց պատճառ եղար, լրագրաց մեջ զիս խաղալիք ըրիր, դատ բանալուս պատճառ եղար, դատս կորսնցնելու պատճառ պիտի ըլլաս և հիմա եկեր ինձմե նամակ կուզես, կորի դիմացես, երեսդ չտեսնեմ։

— Պե ճանըմ...

— Մտիկ ընելու ժամանակ չունիմ. Մասիսը ձեր էյլենճեն է, ե՞ք ամչնար անամոթներ...

— Պե ճանըմ...

— Դո՜ւրս կորսվեցեք կըսեմ, դուրս, դուրս, գործ ունիմ, դիր ունիմ, ներքին լուրերը պիտի թարգմանեմ։

— Պե ճանըմ...

— Ի՞նչ խոսք չհասկցող մարդ եք դուք, դուրս ելեր կըսեմ, չեմ ուզեր հետերնիդ խոսիլ, չեմ ուզեր ձեր երեսը տեսնել, չեմ ուզեր, որ դուք ալ իմ երեսս տեսներ, մատնիչ, վատ, քսու...

— Պե ճանըմ, սա նամակը տուր կըսեմ նե՝ հելպեթ բան մը գիտեմ ես ալ արթըխ լեռնեն չեկա յա (Գրպանեն ոսկիներու ձայն նանելով):