Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԵՏԱՍԱՆԵՐՈՐԴ ՀԱՅՏԱՐԱՐՈԻԹՅՈԻՆ

ՄԵՏԱՍԱՆԵՐՈՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱԶԳԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈԻԹՅԱՆ

1871 մայիս

Ազգային սահմանադրության մետասաներորդ տարեդարձին շքեղություն և փայլ մալ մեր կողմե ավելցնելու համար, ընկերություն մը կազմվեցավ այսօր։

Ընկերությունս, որուն անունը դեռ չկրցինք գտնել, հատկապես տապանակ ուխտխ մը վարձած որն որ դրոշակներով, դափնիներով զարդարված ըլլալեն զատ, նվագածուաց ընտիր խումբ մալ անոր առջևեն պիտի երթա կըսեն։

Տապանակն մայիս 30, կիրակի առավոտ, ժամը 9-ին ճամբա պիտի ելնե Սամաթիայի պարոն Գեորգի գինետունեն, անկե Ենի Գաբույի Յորկիի գինետուն, անկե Հում Բաբույի Պետրոսի գինետուն. անկե Ղալաթիա սինյոր Ընձճինձանզենկերի գինետուն, անկե Պեշիկթաշի, Օրթագեղի գինետունները հանդիպելով Քուրու Չեշմեի գինետունը պիտի երթա։ Ուր մասնավոր տեղ մը պատրաստված է ժողովրդյան հանգստությանը համար, որուն գործը պիտի ըլլախմել, կարգավ խմել, օղի խմել, շարունակ խմել և նոր ելած «պու տուվար պենիմ, պու տուվար սենինտ» անուն գատրիլը խաղալ։

Ընտանյաց հանգստությանը համար իրենց տուներուն հատուկ տեղ պատրաստված է։

Երեկոյան ժամը ութնին տապանակն հիշյալ գինովամատույցները հանդիպելով պիտի երթա մինչև ի Ղալաթիա, ուսկեց ոստիկանությունը պիտի գա և ի պատիվ հայության տապանակն առջևեն ետևեն պաշտպանելով մեզի առնե և պիտի տանի ի դուռն զապթիեյի, ուսկից մայիս 31 ԲՇ, առավոտ պիտի ելլենք աղզը պուրնու պելլիսիզ, ժամը... երբ որ արթննանք։