Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/222

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԾԱՆՈԹՈԻԹՅՈԻՆ

Օրագիրը ասկե վերջը Մեղուին պատկերները պիտի բացատրե։

Պեշիկթաշցիները Մեղուի դեմ գրգռելու համար Օրագիր իր երեքշաբթի ավուր թերթով կըսե թե՝ Մեղու պատկեր մը հրատարակած էր որմե կը հասկցվեր, թե՝ Խորեն սրբազանը Իզմիր երթալու թող չտվողը Պեշիկթաշի իգական սեռն է։

Ըսենք, թե պատկերին մեջի մարդը Խորեն սրբազանն է, ըսենք, թե այդ պարագաները ֆիստան հագած ըլլալնուն՝ իգական սեռե ըլլալնին հասկցեր է, բայց այդ իգական սեռին պեշիկթաշցի ըլլալը ո՞ւսկից հասկցեր է, և այդ 4—5 ֆիստանլիեն ի՞նչպես պեշիկթաշի իգական սեռը հետևցուցեր է։

Պեշիկթաշցիք գիտնալով որ նորին սրբազնությունը շաբթվան բոլոր օրերը ընդհանրապես Պեոյուք տերե կանցնե և միայն շաբաթ իրիկունները կիջնա Պեշիկթաշ, իսկույն կը հասկնային, թե Պեշիկթաշի իգական սեռին անպատվություն բերող կետ մը անգամ չկա հոն և անհնար է որ ըլլա, ինչպես որ և ոչ մեկուն անպատվություն բերող կետ մը կա հոն։

Կը փափագինք, որ Օրագիր ասկե ետքը մեր պատկերները աղեկ բացատրե և չստիպեր մեզ ամեն թերթերնուս մեջ իր սխալներն ուղղել։