Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/227

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱԼՔԱԶԱՐԻ ԽՆԴԻՐ

Տարիե մը իվեր լրագիրը շարունակ կը գրեն այս խնդրույն վրա, տարիե մը ի վեր շարունակ չկրցինք հասկնալ, թե ի՞նչ իրավմամբ վարձակալը դուրս չելներ ազգին սույն կալվածեն։

Այս վարձակալին ո՞ր տերության հպատակ ըլլալն ալ չկրցինր հասկնալ, բայց պարագաներեն կրնանք գուշակել, որ աշխարհիս վրա որչափ տերություն կա նե՝ ամենուն ալ հպատակ է, որովհետև քիչ մը նեղը խոթելու ըլլաս նե՝ ես պարսիկ եմ կըսե, ստակները տուր ըսես նե՝ ես Ավստրիո հպատակ եմ կըսե (իբր թե Ավստրիո հպատակ եղողը պարտքը չվճարեր) դուրս ել ըսես նե՝ ես Ռուսիո հպատակ եմ, չեմ ելներ կըսե, իրավունքը մերն է ըսես նե՝ ես գերմանացի եմ, ույժն ալ իմս է կըսե, սանկ կըսե, նանկ կըսե Ալքազարին մեջը կը նստի։

Ըստ մեզ, ստիպելու չէ մարդը, որ ելնե, թող տալու է, որ նստի, իր մարդկությանը հանձնելու է, ինքը մարդկություն ունի նե՝ հարկավ կելնե։

— Հիմակու հիմա, մենք ալ ուրիշ բան մր ըրած չունինք յա: