Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/230

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իոր զբերանս ամենայն ժողովրդոց կողմանցս, այնպես զի ի դարձին իմում ի Փեթրպուրգէ ստիպեցա ուղւո առնել զնա աստի շտապ տագնապեցաւ, զի մի սպառ սպուռ քանդմամբ եղծանիցի ամեն այն ոյր վաստակեալն էի ի վեցից ամաց հետէ.․․ և սակայն ընդ մեկնել նորա ի քաղաքէ աստի եղև խաղաղութիւն մեծ, ուրախ եղեն ամենեքեան ի հայոց և ի ռուսաց մինչև ի թաթարս և ի հրեայս...

Մնամ գերարգոյ տեառնդ
խոնարհ ծառայ
Գաբրիել վ. Այվազեան»

(Տե՛ս «Պատմություն Մուրատեան Հայկազեան վարժարանաց և Մխիթարեան Աբբայից», հատ, Դ․ երես 456)։

Ահա՛ ժողովուրդ, այս կրանավորն է, զոր կը հարվածե Մասիս լրջորեն, զոր հարվածեց հայրենիք Թեքիրտաղի խնդրույն առթիվ նորին սրբազնության ճակտին «խարդախ» բառը դրոշմելով, զոր կը հարվածե Ծերենցը Արևելյան Մաժուլին մեջ հայ կաթոլիկ վարդապետ մը Խորենեն նախապատիվ համարելով, զոր կը հարվածե Փող եզուիթ կոչելով, զոր կը հարվածե և պիտի ծաղրե Մեղու, մինչև որ նորին գերապատվությունը իր վարքն ուղղե և Պատրիարքարանի հնազանդելով Հայաստանյայց սուրբ եկեղեցվո եթե ոչ հարազատ՝ գոնե արժանի զավակն ըլլալ բարեհաճի։