Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/233

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՍԻԱՅԻՆ ՇԱՏ ԲԱՐԵՎ

Այս թերթը Խանճյան մեծապատիվ Հակոբ աղային խմբագրությամբը հրատարակվիլ սկսած օրեն քանի մօր ետքը՝ նկատելով, որ յուր ազգային խորհրդածություններովը չկրնար ընթերցող ճարել իրմե զատ, սկսավ մյուս լրագիրները վար զարնել, անոնք մասալ կը կարդան, անոնց գրածը բան մը չէ ըսել, և աս ընելով լռելյան զինքը գովել։

Այս թերթը հրապարակավ Մեղուի բարեկամ ձևանալով՝ բարեկամաբար մեր վրա կը հարձակի, և Կրոնական ժողովո՝ Մամուլի և Մեղուի ղրկած ազդարարությանը վրայոք խորհրդածություն ընելով կըսե, թե՝ Կրոնական ժողովը Մամուլի ազդարարություն ղրկելու չէր, որովհետև Մամուլ Մեղուի հարգած սկզբունքը չէ ընդունած կրոնականաց մասին։

Կը խոստովանինք, որ Մեղու եղավ պատճառ այդ ազդարարության ղրկվելուն, ինչպես նաև Մեղուն իր կողմեն անոր պատասխանն ալ տվավ, բայց ասոր հետ ուրանալ, որ Մամուլ եկեղեցական երգերն և արարողությունները ծաղրած չէ, կրոնքն ուրանալ է։

Թեև Ասիային այդ խորհրդածությունը բնավ պատասխանի իսկ չէ արժանի, բայց այս թերթին ինչ սկզբունքի ծառայելն մեր ընթերցողաց հասկցնելու համար արժան զատեցինք, ոչ հոժար կամոք, դիմակը վար առնելով ցույց տալ զինքը իր բնական կերպարանքովը։

Սկսինք․

Մամուլ չէ՞ր, որ եկեղեցին պալոյի նմանցուց և պատժվեցավ, Մամուլ չէ՞ր, որ ժամանակավ Խորեն սրբազանի դեմ գրած ատենը «Հաւատամք ի մի Աստուած»ը վերեն մինչև վար Խորեն սրբազանի վրա հարմարցուց և որում «բնակեցաւ ի սուրբ կուսանսն» ըսավ, Մամուլ չէ՞ր, որ Մանզումեի դեմ գրած ատեն «Մեղայ, ամենասուրբ երրորդութիւնը» այլափոխեց, Մամուլ չէ՞ր» որ անցյալ տա-