Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/234

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րի՝ կույսի մը համեստությանը դեմ բռնանալ ուզող քահանայի մը դեմ շարականի «Ընդ բաղարջին ետ զմարմին..․ տարածեալ ձեռք ընդ ձեռաց, ոտք ընդ ոտից» անմահ տողերը գործածեց։

Ահա այս ամենը կուրանա Ասիան, և Մեղուի բարեկամ ենք ըսելով՝ համբուրելով կը մատնե զմեզ։

Ո՜ համբույր նենգության...

Եթե մեզի բարեկամ ըլլալովը հետերնիս այսպես կը վարվի, արդյոք թշնամի ըլլար նե ի՞նչ պիտի ըներ։

Ի սեր սկզբանցդ Խանճյան աղա, դադրեցուր բարեկամությունդ՝ զոր չեմ գիտեր և գիտնալ ալ չեմ ուզեր։

Երկու խոսք ալ այս թերթին լրագրական արժեքին վրա։

Կըսվի, թե այս թերթը յուր գրածներուն ազդեցությունը հասկանալու համար, քանի մօր ազգային խորհրդածություն չէ ըրեր, և իր ըսածին նայելով առջի օրը բազմություն մը սենյակը լցվեր և աղաչեր է իրեն, որ իր խորհրդածություններր շարունակե, Ասիան ալ կը խոստանա ասկե ետքը շարունակել։

Ըստ մեզ, յուր խորհրդածությունները գեշ չեն, բայց Ասիացի մեջ ըլլալուն համար եվրոպական ճաշակի աղեկ չեն գար։

Իր խորհրդածությունները գեշ չեն, կերդնում, որ եթե լրագրին վրա գրված թվականը 1860 ըլլար, իր հոդվածները ավելի մեծ ընդունելություն կը գտնեին. եթե 1850 ըլլար տասնապատիկ ավելի ընտիր կըլլային, եթե 1840 ըլլար՝ ավելի սիրով կը կարդացվեին. վերջապես քանի որ թվականը ետ դառնա, իր հոդվածները այնչափ կաղեկնաս. հանցանքը հոդվածներուն չէ այլ թվականին։

Եթե խմբագիրը հանցանք մունի ան ալ շատ ուշ ծնած ըլլալն է։

Ետ դարձիր Ասիա, ետ՛, հոն փնտրե քեզի ընթերցող, եթե աս չես կրնար ընել, Ասիային կամ թվականը փոխե և կամ խմբագիրը։