Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/238

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ո՛չ, n՛չ, ինչո՞ւ խեղճ պիտի ըլլաս, մենք պետք եղած ատենը դարձյալ կը հոգանք անոնք։ Սակայն մեր նպատակը աս տարի ալ մենք ներկայացումներ տալ կուզենք. պեյերու, էֆենտիներու։

— Բայց հիմա ներկայացումներ տալու ժամանակ չէ.

— Ի՞նչ կըլլա, մենք ալ ամառը մեյտան օյինի կը խաղցնենք, սոնպահարին դուգլա, ձմեռը՝ թատրոն, գարնան ալ կլտոր մայիս, մեր նպատակը շահել չէ. փառք Աստուծո պետք եղածեն ավելին ունինք, մենք մեր արվեստն ու հանճարը պիտի ցուցնենք։

— Աստված եվելցնե, բան մը չեմ ըսեր ամա, մինակ սըվոր վրա կը ցավիմ, որ՝ այսչափ ծախքեն ելա տե ամենն ալ պարապը գնաց։

— Ինչո՞ւ պարապը երթա, կատարյալ էյլենմիշ եղանք, ասոր պարա՞պը գնաց կըսեն։

— Աղեկ ամա, ես իմ նպատակիս չհասա։

— Ինչերնուս պետք, մենք մեր նպատակին հասանք ա՛, ատիյո։

— Ատիյո՛, աղեկ բարեկամներու չաթմիշ եղեր ենք։


ՑԱՎԱԼԻ ԿՈՐՈՒՍՏ ՄԸ

Ասիա լրագիրը քանի մօրե ի վեր իր սկզբունքը կորսնցուցած ըլլալով՝ պատիվ ունի ծանուցանել արգո հասարակության, որ ով որ իր սկզբունքը գտնե և իրեն տանի՝ սկզբունքին կեսը անոր պիտի տա։