Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԵՏԱՍԱՆԵՐՈՐԴ ՏԱՐԵԴԱՐՁ

ԱԶԳԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈԻԹՅԱՆ

1871 մայիս 30

Կարծենք ալ չիմացող չմնաց, որ ազգասիրութեան ամսո 30ին, հառաջիկա կիրակիին Սահմանադրութեան մետասաներորդ տարեդարձը պիտի կատարվի։

Մինչև հիմա հրատարակված հայտարարությունները, ամենուն վրա երևցած ազգասիրական հրաբուխ եռանդը, հոն կարդացվելու համար պատրաստվելու վրա եղող ճառերը, երիտասարդութեան զարդարանքի վերաբերալ նյութեր գտնելու համար ասդին անդին վազվռտուքը, վերջապես ամենը կիմացունեն, որ այս տարի ավելի շքեղ կերպով պիտի կատարվի սուեն հանդեսը։

Սպասենք և տեսնենք։


ԱԶԳ

<1>

Շաբաթ և կիրակի օրը տարեդարձի հանդեսին ի Հյունքեար իսկելեսին «Սահմանադրություն և ճակատամարտ Բրուսիո ու Գաղիո» անուն կարդացվելու արժանի տետրակ մը պիտի ծախվի։ Գին 60 փարա։