Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՍԻԱԲԱՆՈԻԹՅՈԻՆՔ

Եգիպտոսի բարձրապատիվ խտիվն չորեքշաբթի օրը ժամը 7-ին ատենները մայրաքաղաքս հասնելով՝ Երամյան վսեմափայլ Աբրահամ պեյին հետ կայսերական պալատը ելավ ուղղակի։

Փունջ

Բարձրապատիվ խտիվը չորեքշաբթի օրը ժամը 7-ին Պոլիս հասնելով՝ շոգենավը Տոլմա Պաղչեի կայսերական պալատին առջև կայնեցավ, ուրկե նորին բարձրությունը իր հետն ունենալով մի միայն Իպրահիմ պեյ իր թիկնապահն, մակույկով մը ուղղակի կայսեր պալատը ելավ։

Ասիա

1871-ին հոլանտացիք Աչինի իշխանությանը ներքև գտնված կղզիներեն մեկ քանին իրենց հանձնվիլ կը պահանջեն, և կուզեն, որ մեկ քանի բարձր սարավանդներու ծայրը փարոսներ հաստատեն նավարկության դյուրությանը համար։

Օրագիր

Սակայն ասով ալ գոհ չըլլալով՝ Աչինի կառավարության ներքև գտնված քանի մը կղզիներ ալ պահանջելու ելան, և նույնիսկ լապտեր կախված կղզույն (Ֆեներ լիման) քանի մը մասերուն վրա ալ բռնանալ ուզեցին։

Ասիա

Թիվ 64 Ասիային երրորդ երեսին առաջին սյունակին մեջ կը կարդանք․

«Պաղտատի կուսակալ բարձրապատիվ Րետիֆ փաշա ուրբաթ օրը թրիեսթեի շոգենավով Կ․ Պոլիս հասավ»։