Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՊԻՏԻ ԸԼԼԱ՞, ԹԵ՞ ՉՊԻՏԻ ԸԼԼԱ

Առջի օրը մեր գրասենյակը մեկը եկավ, բարև տվավ, իր երկու ձեռները գոգելով մեզի երկնցուց և երկուքեն մեկուն զարկ ըսավ. մենք աջ ձեռքին զարկինք, բացավ. մեջը թուղթ մը կար որուն վրա սա խոսքը գրված էր «չպիտի ըլլա», հարցուցինք իրեն, թե ինչ «չպիտի ըլլա». մեր ականջն ի վար «Ընդհանուր ժողով» փսփսալով դուրս ելավ գնաց։

Աս գրելով կուզենք ծանուցանել արգո հասարակության, որ եթե այդ մարդը իրենց ալ գա, ձախ ձեռքին զարնեն, անոր մեջ «պիտի ըլլա» պիտի ըլլա։