Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/253

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Աշակերտուհիք սկսեր են ամենը մեյմեկ բառ ըսել։

Հայր-մեր-որ յերկինս-ես-եղիցի-․․․

— Հապա «սուրբ»-ը ո՞ւր է կը պոռա վարժապետը։

— «Սուրբեր այսօր քիչ մը հիվանդ է, կը պատասխանե օրիորդին մեկը։

Մեյեր աշակերտուհին երեն մեկը բացակա է եղեր։

Փանոսյան ալ հոն ըլլալով, ուրախութենեն կը ցատկե, վա՜րժապետ, կըսե, այս գյուտեն նոր գյուտ մալ ելավ։

— Ո՛րը։

— Այս դրությամբ բացակա եղող աշակերտներն ալ շուտով պիտի իմանանք։

— Հե՛, յա, աղվոր գյուտ է աս ճանըմ, կեցի՜ր դասը քիչ մ՝ալ շարունակենք, նայինք ուրիշ բացակա ալ կա՞ մի։

— Դասը քիչ մ՝ալ շարունակելով կը հասկնան, որ դպրոցեն երկու բացակա ալ կա եղեր։

— Որո՞նք են եղեր Մեղու:

— Մարդն ու կանոնը ընթերցող։