Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/256

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԴԻՎԱՀԱՐ ԹԵՐԹ ՄԸ

Հայտնի է, որ ազգերնուս մեջ թերթ մը կա, որ երբեմն կը դիվահարի։

Եթե այս թերթը ուղեղ ունենար պիտի ըսեի, թե ըղեղի հիվանդություն ունի բայց որովհետև ըղեղե զուրկ է, ամեն այն համարձակությամբ կրնամ ըսել, որ այս թերթը հիվանդ ծնած է. ավելի շիտակը կուզես նե՝ հիվանդություն ծնած է։

Առանց մանրամասնությանց մտնելու, այս՝ այն թերթն է, որ իրեն սովորական եղած սրիկայական և լրբենի խոսքերուն համար անցյալ տարի ազդարարություն ընդունեց տպագրական տեսչության կողմանե։

Այս թերթին խմբագրին ազգավնաս ընթացքը Մեղու երկու տարի առաջ գուշակելով ձայն տվավ ժողովրդյան, ըսավ, թե ազգին աղջիկներն իրեն գործիք ընելով օտարականաց առջև անոնց երգել ու պարել կուտա և իր գործին կը նայի բայց ժողովրդյան միամիտ մասը այս թերթին «Օնլար սըյրըթ տըր, մետենիյեթին նե օլտուղունու պիլմեզլեր» խոսքերուն հավատալով Մեղուի դեմ բողոք բարձին, պոռացին և հարվածեցին․ Մեղու փույթ չըրավ և իր հարվածները շարունակեց։

Երկու տարի ետքը Մեղուի գուշակությունը ելավ. ինչ որ գուշակած էր Մեղու, նույնը ըրավ Մանզումե իր քոնսերին մեջ։

Այս անգամ ալ պոռաց «քոնսեր տենիլեն շեյ ազիզ շեյ տիր», բայց այս անգամ հավատացող չեղավ առաջվան պես։

Երկու տարի առաջ զՄեղուն մեղադրող ժողովուրդը, երկու տարի ետքր զայն գովեց։

Մանզումե տեսնելով, որ իրեն «խայտառակ» ըսած թերթը թո՛ղ չպիտի տա, որ այս տարի ՋԻՖԹ Սույի երթա, մտնողեն մուտք առնելով ազգին աղջիկները օտարաց առջև զբոսանքի առարկա ընե, տեսնելով նաև, որ Զիֆթ Սույի չերթալովը երկու երեք հար-