Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/261

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Էզիյեթ մի ըներ, Աստվածդ սիրես։ (Մարդը լրագրին դիրքին, ձևին նայելով մեկ կողմեն կը կարդա)

— Եկուր, չէ մըսեր, երեք հատին քսան փարա տամ։

— Վնաս կընե աղաս, չեմ կրնար տալ։

(Մարդը միշտ կարդալու վրա)

— Տասը փարա կուտամ ամա, կարդալես ետքը քեզի հինդ փարայի ծախսելու ըլլամ նե կառնե՞ս մի։

— Ես ասանկ բան չեմ գիտեր, պիտի առնես նե՝ ա՛ռ, գնա՛, սպասել մի տար ինձի։

— Բազարլըխ է այս, ինչո՞ւ կը բարկանաս, չես տար նե՝ ես ալ չեմ առներ։

Աս ըսելով կը մեկնի, լրագիրը արդեն կարդաց լմնցուց։

Լրագրածախը կսկսի պոռալ․

— Աղվոր, աղվոր, ուճուզ, ուճուզ ղազեթաներ ունիմ։

— Սըկե Մեղու մը կուտա՞ս։

— Հրամմեցեք աղա՛.

— Քանի՞ փարա է։

— Հիսուն փարա։

— Հիսո՞ւն փարա մի, թո՛ղ մնա, թո՛ղ մնա։

— Ասիա մը տամ, աժան։

— Չե՛մ ուզեր։

— Փունջ մը տամ։

— Քեզի ըլլա։

— Մանզումեն քանի՞ փարա է։

— Հառասուն փարա։

— Քանի՞ հատը։

— Մեկ հատը։

— Քսան փարա ունիմ, կ՛ուզես նե՝ կեսը կտրե տո՜ւր։

— Մյnւս կեսը ի՞նչ ընեմ աղա՛։

— Ան ալ ուրիշի մը կը ծախես։

— Կեսը չեն առներ, կեսեն բան մը չհասկցվիր։

— Սանքի ամբողջեն բա՞ն մը կը հասկցվի։

— Չըլլար, էֆենտիմ։

— Չըլլար նե՝ ես ալ չեմ առներ։

— Դուն ալ չառնես նե՝ ես ալ չեմ ծախեր։

— է՛յ, աժան աժան լրագիրներ ունիմ։

— Քանիի՞ կուտաս կոր նայինք։

— Քանիի՞ կ՛ուզես աղա։