Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/262

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Աժան գտնամ նե՝ քանի մը հատ պիտի առնեմ չոճուխներուն համար։

— Հարյուր փարա տուր, քեզի տասը հատ Օրագիր տամ։

— Հարյո՛ւր փարա...

— Սուղ Է, անամ, պապամ, տասը հատը քսան փարայի չգար։

— Երթաս բարով, Է՜յ, աժան լրագիր ուզո՜ղ։

— Մանզումե քանի՞ փարա է։

— Քառասուն փարա։

— Քառասուն կտոր ըլլաս դուն ալ, Մանզումեն ալ։

— Ասիա կարդա՛ դուն աղա, դուն Մասիս չես կրնար կարդար

Լրագրածախր իրիկունը տուն դառնալով հաշիվ կընե, որ միայն տասը հատ Օրագիր ծախեր է։ Հարյուր փարային երեսունը իրենն է, յոթանասունն ալ Օրագրի խմբագրին։

Մյուս լրագիրները հետևյալ օրը տերերուն կը դարձնե լրագրածախը։

— Առե՛ք, ասոնք հիչ չծախվեցան։

— Ինչո՞ւ։

— Առնող չեղավ անոր համար։

— Հիմա ընթերցասեր հասարակությունը կուզե գիտնալ, թե խմբագիրները այդ չծախված լրագիրները ի՞նչ կընեն։

Ի՞նչ պիտի ընեն, սենյակներուն ապակիները կոտրելու ըլլան նե՝ շուտով հոն կը փակցնեն: