Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/266

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թերթին մեջ մաս մալ իր հակասությանցը պիտի հատկացնե եղեր։

Բարի ճամբորդություն...

— Բերկրությամբ սրտի կը ծանուցանենք, որ Մեղուի բաժանորդագինը մինչև հիմա չվճարողները՝ Մեղուի ընկալագիրը ընդունելնուն պես ստակները պիտի տան եղեր։

— Ազգայիններեն ոմանք այս օրերս հանգանակություն մը բացեր են ի նպաստ Փանոսյան էֆենտիի, որպեսզի հիշյալ էֆենտին քաջալերվելով իր աշխատասիրություններր չհրատարակե։