Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/268

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Դեռ հիմա սկսա ձեռագիր պատրաստել։

․․․Տեղի ունեցած է այս օրերս դպրոցի մը մեջ։

Ցրվիչը ներս կմտնե․

— Անդորրագիրը տարի, բայց այն բաժանորդը մեռեր է։

— Մեռե՞ր է մի։

— Այո՛, մեռեր է։

— է՛յ, բաժանորդագինը ո՞վ պիտի վճարե հիմա, բաժանորդի մը կվայելե՞ բաժանորդագինը չվճարած մեռնիլ։

Խմբագիրը բարկությամբ գրիչը ձեռքեն կը նետե։

Այս միջոցին խահվեճին կը մտնե։

— Աղա՛, սա խահվեները ավրե՞նք մի՛։

— Թո՛ղ մնա հիմա ճանըմ, էո՜ֆ։

Տեղի ունեցած է դպրոցի մը մեջ․․․

Ցրվիչ. Տպարանապետը ըսավ որ, մինչև որ ստակ չզարկես չպիտի տպե։

Խմբագիրը ուրիշ անդորրագիր մալ կը գրե և ցրվիչին հետ կը ղրկե։

Դպրոցի մը մեջ...

— էֆենտի, երեկվան կերած բիազիդ ստակը կուտա՞ս։

Դպրոցի մը մեջ։ Տղան ջուր խմելու միջոցին գավաթ․․․

— Բիազին ստակը կուտա՞ս․․․

Գավաթին մեջի ջուրը գետ․․․

— Սա բիազին ստա․․․

Գետինը թափեր է եղեր, այս է եղեր հանցանքը։

— Սա բիազին ստակը կուտա՞ք։

— Ցրվիչեն ուզե՛, ցրվիչեն։

Այս է եղեր հանցանքը․․․—

Ցրվիչ. էֆենտի, այս բաժանորդնիս ալ մեռեր է։

— Հա՛, թշվառական, այսօր սա բոլոր բաժանորդները կրնա՞ս մեռցնել նայիմ։ Սա ծանուցումը տպարան տար շարեն։

— Մինչև որ ստակ չտաս չպիտի շարեն։

— Ըսե՛, որ խմբագիրը մեռավ։

Այս է եղեր հանցանքը․․․ ուստի վարժապետը փատը ձեռքը կ՝առնե և կսկսի տղան ծեծել։

— Ինչո՞ւ կը զարնես կոր։

— Ինչո՞ւ թափեցիր ջուրը։

— Մեյ մ՝ալ չեմ թափեր։

— Ինչո՞ւ մեյ մալ չես թափեր։ Չաթ, բաթ։