Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/271

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՓՈՔՐ ԽՆԴՐՈՒՅՆ ՄԵԾ ՄԱՐԴԸ

Վերջապես համրը պիտի խոսի.․.

Փունջ՝ այսօրվան թերթով կը ծանուցանե, որ Միսաքյան էֆենտին հառաջիկա չորեքշաբթի ավուր Փունջին մեջ իր կարծիքը պիտի հայտնե Փունջի դեմ Մասիսի բացած դատին բառազննական մասին վրա։

Ինչպես որ տղա մը լեզու ելած ատենը անոր ծնողքը կուրախանան, այնպես ալ հայ գրականությունը կուրախանա, երբ լսե որ մեծապատիվ Միսաքյան էֆենտին լեզու պիտի ելնե, որովհետև Միսաքյան էֆենտին հայ գրականության ծեր երեխան է։

Ի՞նչ պիտի խոսի արդյոք այս երեխան, խոսածները գիտենք, բայց խոսելիքը չենք գիտեր, սակայն ինչ որ ալ խոսի սա ճշմարիտ է, որ մեզի ուրախություն պիտի պատճառե։

Միսաքյան էֆենտին այս խնդրույն առթիվ Փունջի մեջ իջնալովը խոնարհության օրինակ մը կուտա խմբագրական աշխարհին, ինչպես որ Հիսուս ալ տասնևինը դար առաջ նույն խոնարհության օրինակը տված էր աննշան ԿԵՆԴԱՆԻԻ մը վրա նստելով։

Խոսեցե՛ք, էֆենտի, պատրաստ ենք ձեզ լսելու։


ԾԱՆՈԻՑՈԻՄՔ

<6>

Ստորագրյալս պատիվ ունի ծանուցանել, որ այն ամեն տղանքները, որք ամիսը անգամ մը օդափոխության պետք ունին, կրնան Փանոսյան վարժարանը մտնել քիչ ամսականավ։

Մանզումե

Խմբագիր մը կա, որ հիսուն ոսկիի փոխառության պետը ունի։