Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/275

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈ ՄԱՀԱՑՈՒ ՄԵՂՔԸ

Վերջապես այս խորհուրդին ալ ինչ նպատակի ծառայելը հասկցվեցավ։

Շատերը այնպես կը կարծեին, որ Ուսումնական խորհուրդը ամեն օր ժողով կազմելով, վարժապետները կանչելով, ղրկելով ազգին օգտակար ծառայություն մը կընե, բայց դժբախտաբար ասոր հակառակն է եղեր։

Ուսումնական խորհուրդը վերջերս անանկ հանցանք մը գործեց, որ բնավ երբեք արդարանալիք չունի։

— Ի՞նչ ըրեր է, Մեղո՛ւ:

— Ոճիր մը։

— Մա՞րդ մեռցուցեր է։

— Երանի թե մարդ մեռցուներ։

— Ի՞նչ է ըրեր։

— Անպատվությո՛ւն, պարոն ընթերցող, անպատվություն մը ըրեր է։

Իզմիրի Ուսումնական խորհրդո անդամները անպատվեր է։

— Ին՞չ է ըրեր։

— Անոնց ականջը վիրավորեր է։

— Դանակո՞վ։

— Երանի թե դանակով ըլլար։ Իզմիրի Ուսումնական խորհրդո անդամները քանի մ՝օրեն Պոլիս պիտի գան եղեր դատ վարելու համար։

— Ի՞նչ է խնդիրը։

— Ինչ պիտի ըլլա, Իզմիրի Ուսումնական խորհուրդին աշխարհաբար լեզվով նամակ ղրկեր է, ասկե ավելի անպատվություն կրնա՞ ըլլալ։ Տես Արշալույսը ի՞նչ կըսե․

«Քաղաքիս Ուսումնական խորհուրդը որոշած է չպատասխանել այն նամակին, մինչև որ Կեդրոնական վարչության Ուսումնա-