Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/276

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կան խորհուրդն չբարեհաճի նորա վնասյալ պատիվը դարմանել զնամակ իւր գրաբար լեզուաւ գրելով նմա»։

Ուսումնական խորհո՛ւրդ, տեսա՞ր մի հիմա բրածդ, նայինք ինչպես պիտի ելնես այս ծանր խնդրույն տակեն։

Շատ հավանական է, որ Արշալույսը իր վնասյալ պատիվը դարմանելու համար Ուսումնական խորհուրդը տուելլոյի հրավիրե։

Թե որ Ուսումնական խորհուրդը հետս չկոչե յուր նամակը և ներումն չխնդրե, հավանական է, որ քիչ օրեն պատերազմ պիտի բացվի։

Բայց Ուսումնական խորհուրդն ալ ինչո՞ւ զնամակ իւր գրաբար լեզուաւ չգրելով և կամ լեզուաւ զնամակ գրաբար չգրելով իւր։ Խնդրույն բուն կետը հոս է, այս կետը նկատողության առնելու է, Արշալույսն ալ ասոր բարկացած է։ Ուսումնական խորհուրդը նամակ մէ գրեր, հոս բարկանալու բան մը չկա, բայց ինչո՞ւ զնամակ իւր գրաբար լեզուաւ չգրելով:

Եթե Արշալույսը գիտեր, որ աշխարհաբար նամակով Ուսումնական խորհրդո պատիվը պիտի վնասեր, ինչու այն նամակը շուտով գրաբարի չդարձուց և գործը մինչև այս կետը բերավ։

Առ այժմ ասկե ավելի չենք խոսիր, և կը փափագինք, որ սույն պատվո խնդիրր Դատաստանական խորհրդո ատյանը չելած վերջանա։