Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՆԵՐՔԻՆ ԼՈՒՐԵՐ

— Փանոսական հրամանավ, Օրագիրի խմբագիր Օգսեն էֆենտի Խոճասարյան շատախոս անվանվեցավ։

— Երկար ժամանակե իվեր պայտարության մեջ իր տաղանդը փայլեցնող պարոն Կիրակոսն անցյալ շաբաթ վիրաբույժ անվանվեցավ։

— Սիրահարական փափուկ արվեստին մեջ շատ մը հրաշքներ գործող այն ինչ պարոնը՝ անցյալները այն ինչ վարդապետ անվանեցավ։

— Պատրիարքարանի պաշտոնյաներեն... էֆենտի՝ անցյալ շաբաթ Պատրիարքարանի սանդուխին առաջին կարգի քսաներորդ աստիճանը բարձրացավ և սկսավ հոնկեց առնելիքը պահանջել։

— Անցյալ կիրակի Փանոսյան էֆենտին առանց օդապարիկի երկնիր մինչև իններորդ աստիճանը բարձրացավ ի Զիֆթ-սույի։