Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Իզմիրի գերձերն ալ կեդրոնի գործերուն պես պիտի կրնայի՞ք ճամբու դնել։

է՛հ, Իզմիրի ազգայինք փորձանքեն խալսելու ճամբան գիտեն, եպիսկոպոսական վկայագիր մը կը դնեն ձեր ձեռքը ու զձեզ նորեն Կ․ Պոլիս կը ղրկեն, որպեսզի ինչ որ իբր վարդապետ տակավին չկրցաք ընել, իբր եպիսկսպոս պոլսեցոց գլխին բերեք։

Հայր սուրբ, ձեր դիմակը որչափ սիրո՛ւն, որչափ աղվո՛ր, որչափ ալ շահավոր ըլլա ձեզ համար, նետեցե՛ք զայն, որովհետև դիմակ մը շատ չկրնար տևել, օր մը կը պատռի կիյնա և վերջը ձեր բուն դեմքը երևան կելնե։

Աշխատեցեք ձեր բնական դիմակովը զձեզ բարի ճանչցունել։