Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/285

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

<ԵՐԵԿ ՀՈԻՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՍ ՄԸ...>

Երեկ հուղարկավորության հանդես մը կատարվեցավ մեր գրասենյակը։

Մեր մտաց զավակները իսպառ բաժանվեցան մենե։

Մեր կորուստին ո՜րչափ դառն, որչափ ծանր ըլլալը անոնք միայն կրնան զգալ, որք գրական ասպարեզին մեջ կը գտնվին, մանավանդ անոնք, որ խմբագիր են։

Մեղուին չծախված թերթերը երեկ պախալին ծախեցինք օխայով, որպեսզի մեջը պանիր, խավյար, սարտելա և այլն փաթտե։

Մենք, որ ատոնցմով լույս տարածել կուզեինք, բա՜բե, արտասվալից աչքով պիտի տեսնենք անոնց վրա պանիր տարածվիլը։

Լալու օր մէր երեկ։

Պախալը անագորույն դահճի մը պես գերեզմանը (չուվալը) կը բանար, աճապարե կը պոռար անգութը, երեք ղուրուշի չես տար նե՝ կերթամ Օրագրեն 100 փարայի կառնեմ կըսեր անխղճաբար։

Թող իմ զավկըներս կը պոռայի մազերս փետտելով, առնեմ պիտի տանիմ կը պատասխաներ պախալը։ Վերջապես հակառակ իմ ողբոցս և աշխարանացս, կորուսի զավկըներս։ Անգութ պախալը զավկըներս գերեզմանի մեջ դրավ, կռնակը շալկեց, իմ այնքան երկանցս փոխարեն հարյուր ղուրուշ տալով առավ քալեց։

Ո՞ւր կերթաք զավկըներս, կը պոռայի կականաբարձ, ինչո՞ւ կը թողուս զմեզ հա՛յր, կը պոռային ի զուր․ բաժանման ժամը հնչած էր. միության ժամը երբեք չհնչեց։

Երթա՜յք բարյավ զավկըներս, երթա՜յք բարյավ, դիտե՞ք, թե ի՜նչ ցավեր քաշեցի ձեզի համար։ Կին մը ամենեն շատը տարին անգամ մը կերկնե, բայց ես ամեն գիշեր, ամեն ցերեկ երկնեցի, զձեզ հղացա և ի լույս ընծայեցի, դուք իմ զավկըներս եք։ Զձեզ շատ բամբասեցին, ավրեցին ու զրպարտեցին, բայց ինչ ուզեն