Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/288

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Սա բաճկոնդ ալ տուր։

— Ա՛ռ։

— Դո՛ւն ալ եկուր։

— Ե՞ս ալ մի գամ։

— Եկո՛ւր, հապա, չնայի՞ս դեռ խըչլըխս պզտիկ է։

Հավտալս չգար։

— Ի՞նչ կըսես։

— Ըսել է, որ զիս չես սիրեր կոր, անանկ է նե՝ ես ալ ասկե վերջը...

— Ըլլալո՞ւ բան է որ...

— Որովհետև սիրտս կը կոտրես, որովհետև չես ուզեր, որ խըչլըխս մեծ ըլլա, ըսել է, որ դուն ուրիշ մը կը սիրես։

Մարդը կապշի կը մնա. այնչափ բուռն սիրով կը սիրե կնիկը, որ չկրնար մերժել անոր խնդիրքը, ուստի կը հնազանդի։

Հավտալս չգար։

Կարճահասակ ըլլալով մեծ հարմարություն ուներ խըչլըխի:

Կնիկը՝ տոպրակի մը մեջ կը դնե յուր էրիկը և ետևը կը կապե, ձեռնոցները կը դնե և դուրս կելնե.

Դուրս ելնելուն պես իր բարեկամներեն նորասեր երիտասարդի մը կը հանդիպի։

— Ո՞ւր կերթաք կոր տիկին։

— Քիչ մը սանկ պտըտելու։

— Կրնա՞մ թևս ձեզի նվիրել։

— Սիրով կընդունիմ։

— էրիկդ ո՞ւր է։

— Պառկեցավ։

— Աղեկ ըրեր ես մինակ ելնելուդ համար, որովհետև էրիկդ շիտակը կուզես նե՝ ավանակին մեկն է։

— Չեմ ուզեր, որ էրկանս վրա գեշ խոսիս։

Հրապարակին վրա ժամու մը չափ պտըտելեն ետքը, երիտասարդը տիկինին պաղպաղակ մը հրամցնելու համար քազինո մը կը տեսնի։

Տիկինը աթոռին վրա նստած չնստած տակեն ճիչ մը կը հանե էրիկը։

— Ի՞նչ ձայն է ան տիկին։

— Կերևի, թե՝ աթոռը կոտրած է։

— Կարսո՜ն, ուրիշ աթոռ մը բեր։

Ուրիշ աթոռ մը կը բերեն։