Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/289

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տիկինը թեև աս անգամ կամացուկ մը կը նստի, բայց էրիկը դարձյալ ճիչ կը հանե։

— Ձեր աթոռներուն ամենն ալ կոտրա՞ծ են ի՞նչ են, կը պոռա երիտասարդը։

Այս միջոցին՝ ուր տիկինը աթոռեն ելած էր, անոր շրջազգեստին տակեն տոպրակը կիյնա վար։

Կերևի, թե խեղճը տոպրակի մեջ շատ նեղված ըլլալուն՝ տոպրակը տիկինին մեջքը բռնող կապը քակեր էր։

Տոպրակը վար իյնալուն պես խեղճը գլուխը դուրս կը հանե շունչ առնելու համար։

Երիտասարդը և կարսոնը ապշած իրարու երես կը նային, տիկինն ալ կը խնդա։

— Գիտեմ, ընթերցող, այս պատմությանս չպիտի հավատաս, ես ալ չեմ ստիպեր, որ հավատաս. բայց հավատա, որ շատ մը էրիկներ իրենց կանանց պճնասիրությունը գոհ ընելու համար անոնց տակը կը ճնշվին և մեր վերոգրյալ էրիկին պես ճիչ կը հանեն խեղճերը։

Բնավ չէի լսած, որ կնիկ մը յուր խըչը յուր էրիկովը զարդարե։

Գթություն, գթություն, ո՜ տիկնայք և օրիորդք։