Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀԵՌԱԳՐԱԼՈԻՐՔ

<1>

Հունիս 3, Ղալաթիա

Քոմիսիոն խան բացվեցավ 1 ½

»  » գոցվեցավ 4½

Բիացան շատ տաք էր այսօր, պատուհանները բոլոր օր բաց մնացին։

Հունիս 2, Սամաթիա

Ագապյան վարժարանին մեջ դիպվածով Օրագիր տեսնվեցավ այսօր, աշակերտոլհիներեն մեկ քանին զայն կարդալով այնքան զզվեցան, որ ստամոքսնին ավրեցին և շատ անհանգիստ եղան, ասոր վրա Մանզումեի էֆքյար երևցավ կանոնավոր լուծում մը տվավ. ստամոքսները մաքրվեցան, աշակերտուհիք հանգստացան։

Հունիս 2, Սկյուտար Ս. Խաչ

Հոս ալ Ենի մահալեի պես թաղականին դեմ ապստամբական ցուցրեր սկսան տեսնվիլ երազներու մեջ։

Հունիս 2, Զիֆթ-սույի

Մայիս 30 կիրակի օրը հոս կատարված հացկերույթին Փանոսյանի անունը այնչափ կրկնվեցավ, որ տեղվույս օդը ապականեցավ, երկյուղ կա որ Փանոսական հիվանդություն մը չծագիմ։