Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/291

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ի՞նչ կուզեք։

— Ձեռագործներ ունիմ, Խըտիվին պիտի ցցունեմ ըսելով պոխձան կը բանա։

— Աս ընծաները Խըտիվին ներկայանալու բաներ չեն։

— Անգամ մը ներկայացուցե՞ր, թերևս կը հավնի և նվեր մը կընե։

— Չհավնի՛ր։

— Թերևս չհավնելուն համար նվեր մը կընե։

— Չըլլար ըսինք ա՛, դուք խոսք չե՞ք հասկնար։

Այս խոսքին վրա, Ամբրոսիոս վարդապետը աղջիկները կառնե, նավը կը նստի և դարձյալ Ենի գյուղ կելլա։

Կըսվի, թե՝ Ամբրոսիոս վարդապետը ո՛չ թե խըտիվին երթալու համար Ենի գյուղ գացեր է, այլ Ենի գյուղ երթալու համար խըտիվին գացեր է: