Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/292

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԺԱՄԱՆԱԿՔ ՆՇԱՆԻ

ՆՈԻՅԹՈՒՏՐԱՄԱՆԿՄԱՏՐՈԳ[1]

Խոսե՛ տեսնենք, Միսաքյան էֆենտի, Բաբելոնի աշտարակեն ի՛նչ լուր բերիր նայինք[2]։

Բայց, եթե կ՝ուզեք, նախ խոսելիք լեզունիս որոշենք, որովհետև երկրորդ փորձ մ՝ալ հաստատեց, որ իրարու լեզու չենք հասկնար կոր։ Մենք աղյուս կըսենք, հրամանքնիդ փայտ կը հասկնաք․ մենք կիր կըսենք, հրամանքնիդ կիրք կը հասկնաք․ մենք կենդանի կըսենք, հրամանքնիդ մարդ կը հասկնաք դիմացինդ ձեզի բարի լույս կըսե, դուք ետևնիդ կը դառնաք ձուկ կորսամ կոր կըսեք։ Մանավյանը ձեզի բան կը հարցնե, դուք պատասխանը Ութուճյանին կուտաք։

Տուր ձեռքդ թոթվեմ․ լրագրական աշտարակին գործավոր մալ ավելցավ։

Հրամանքնիդ Մասիսին խոսիլ կուզեք, բայց որովհետև Մասիսը դեռ ձեզի դեմ խոսած չէ, դուք Մասիսի կողմեն ինքնակոչ փոխանորդ կըկարգեք ինքզինքնիդ և անոր կողմեն ձեզի դեմ կը խոսիք, վերջն ալ Մասիսի կողմեն ձեզի դեմ ձեր խոսածներուն դեմ կը խոսիք։

Ձեր այդ տողերուն մեջ ինձի ակնարկելով կըսեք, թե Մասիս դաշնակից օրագիրներ ունի եղեր, որովք մեկ կողմեն ձեր արժանիքը ժխտել, մյուս կողմեն ալ զձեզ ծաղրել տալ կուզե եղեր․ հետևաբար, ըսել կուզեր, թե Մեղու Մասիսին գործիքն է եղեր։

Խոսքերնիդ չափորեցե՛ք էֆենտի։

Գործիք մը զինք գործածողին կամացը կը հնազանդի միշտ,

  1. Կորնթ. Գլ. ԼԲ.
  2. Տե՛ս Աստվածաշունչ։