Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ձակեիր։ Ինչո՞ւ ուրեմն հիմա, այդ թաքուն և մեզի հայտնի խորհուրդդ մեզմե ալ ծածկել ուզելով կը հանդգնիս ըսել, թե Մասիս դաշույնը փողույդ դնելով ընդ քարշ բերեր Է զքեզ ի հրապարակ։

Ո՜վ կը հավատա ասոր․ ես չեմ հավատար, դուն կը հավատա՞ս։ Անհավատ մես։

Ընթերցողներդ համոզելու համար այնքան ձիգ կը թափես, այնքան կը հոգնիս, որ հակասության մեջ իյնալդ չես տեսներ, բարկությունդ և կիրքդ ըսես նե՝ վերջին հոդվածիդ մեջ իբր ի հայելվոջ կը տեսնվի։

Եվ ի՞նչ Է վերջին հոդվածդ։ Առաջնույն հերքումը։ Երկուքը քովե քով դնենք նե՝ ապականիչ և եղծիչ են միմյանց։

Առաջնույն մեջ Մասիսի անխորհրդաբար ըրած Է կըսես, վերջնույն մեջ՝ ստելու հոդվով ըրած է կըսես։

Առաջնույն մեջ Մասիսը արդարացնել կը ճգնիս, վերջնույն մեջ՝ կը դատապարտես։

Առաջնույն մեջ Մասիսի դեմ գրելդ խղճիդ դպեր էր, վերջնույն մեջ՝ կախաղանին չվանը ձեռքդ բռնած Մասիսին կսպասես։

Առաջնույն մեջ իմաստակ անվանածներդ, վերջնույն մեջ՝ մարդամեքենա և շուն կը կոչես։

Առաջնույն մեջ հայհոյություն մը կերևա, երկրորդին մեջ՝ հայհոյությունը և անեծքը ձեռք ձեռքի տված կը պտըտին[1]։

Եվ այս գրությանցդ մեջ դեռ կը հանդգնիս գոչել.

Ոչ ոք կրնա իմ համբավս կործանել, այլ ես միայն կրնամ:

Կեցցե՜ս, խոստանալդ և գործելդ մեկ եղավ, խոսքիդ հավատարիմ ես եղեր։

Ալ այդ համբավիդ հիմունքը սարսելու համար Սամփսոնի պետք չունինք։

Այդ Սամփսոնը դու ես։

Փունջին համար կնիկ ըսած էի, կեցիր, որ անոր անունն ալ տամ:

Ականջդ ինձի երկնցուր Միսաքյան Էֆենտի։ Այդ կնկան անունը Դալիլա է, այդ կինը զքեզ ծունկին վրա քնացուր։

Օ՛ն անդր, արթնցի՜ր Սամփսոն, բա՜ց աչքերդ, և թե որ գլխուդ վրա հեր մը տեսնես՝ խերը տեսնես։

  1. Տե՛ս նշանք ժամանակի։ Ծ. Հեղ.: